Փորձարկման լաբորատորիա

«ԱՐՄՍԵՐՏ»  ՍՊԸ-ն  ստեղծվել Է 2016թ. մարտին, 2017թ.-ին «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրվել է ազգային և  ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմին, և փորձարկման լաբորատորիա, որի հավատարմագրման ոլորտում ներառված են կոմունիկացիոն, կենցաղային, էլեկտրական սարքավորումներ և ռադիոէլեկտրոնային սարքեր:

«ԱՐՄՍԵՐՏ» ՍՊ ընկերության կազմում գործում են փորձարկման լաբորատորիա և արտադրանքի սերտիֆիկացման մարմին, որտեղ նախատեսվում է իրականացնել էլեկտրական, ռադիոէլեկտրական սարքավորումների, մալուխների փորձարկումներ, ինչպես նաև ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկացման,  համապատասխանության հայտարարագրերի գրանցման աշխատանքներ:

Իր գործունեության իրականացման համար փորձարկման լաբորատորիան ապահովված է համապատասխան սարքավորումներով և չափման միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել փորձարկումները և արդյունքում ստանալ ճշգրիտ պատասխաններ և մատուցել բարձրակարգ ծառայություններ:

«ԱՐՄՍԵՐՏ» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան փորձարկումներն իրականացնում է ստանդարտ մեթոդներով:

Փորձարկման լաբորատորիայի աշխատակազմում ընդգրկված են փորձառու մասնագետներ, որոնք անցել են որակավորման դասընթացներ, մասնակցել են սեմինարներին և ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություն փորձարկումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: