Սերտեֆիկացման Մարմին

«ԱՐՄՍԵՐՏ»  ՍՊԸ-ն  ստեղծվել Է 2016թ. մարտին, 2017թ.-ին «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրվել է ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմին, և փորձարկման լաբորատորիա, որի հավատարմագրման ոլորտում ներառված են կոմունիկացիոն, կենցաղային, էլեկտրական սարքավորումներ և ռադիոէլեկտրոնային սարքեր:

«ԱՐՄՍԵՐՏ» ՍՊ ընկերության կազմում գործում են փորձարկման լաբորատորիա և արտադրանքի սերտիֆիկացման մարմին, որտեղ իրականացվում է էլեկտրական, ռադիոէլեկտրական սարքավորումների, մալուխների փորձարկումներ, ինչպես նաև ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկացման,  համապատասխանության հայտարարագրերի գրանցման աշխատանքներ:

Իր գործունեության իրականացման համար ընկերությունն ապահովված է ինքնաշեն, ամերիկյան, ճապոնական, ռուսական և չինական ժամանակակից սարքավորումներով ու չափման միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս փորձարկումների արդյունքում ստանալ ճշգրիտ տվյալներ և դրանք կիրառել արտադրանքի սերտիֆիկացման մարմնի աշխատանքներում: 

«ԱՐՄՍԵՐՏ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է արտադրանքի սերտիֆիկացման մարմինը չի հանդիսանում իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի նախագծող, արտադրող, բաշխող, սպասարկող, չի իրականացում իր պատվիրատուների ներքին աուդիտ կամ կառավարման համակարգի խորհրդատվություն:

«ԱՐՄՍԵՐՏ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իր աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի, միջազգային և ազգային ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան: